Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընտրության մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ։ Ըստ այդմ՝ 16 համայնքում ընդամենը 19796 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 9853-ը կամ՝ 49.77 տոկոսը:
Հայկական պատվիրակության ջանքերով տապալվել են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Մեծամորի ատոմակայանի (Հայկական ատոմային էլեկտրակայան) փակման հարցը դնելու փորձերը։
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը հայտնել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահների բանակցություններից հետո կողմերի միջև վիճահարույց հարցերը զգալիորեն նվազել են:
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Զավեն Անդրիասյանը երկրորդ տեղն է գրավել Էստոնիայում կայծակնային խաղի (բլից) Եվրոպայի առաջնությունում: 22 պարտիաներում հայ գրոսմայստերը վաստակել է 17 միավոր և միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջել առաջին տեղը գրաված ռուս Իգոր Լիսիյին:
Եվրամիությունը շարունակելու է աշխատանքը հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման՝ քաջալերելով ամենաբարձր մակարդակի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Եվրախորհրդարանի լիագումար քննարկման ժամանակ ասել է ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ:
Հայաստանում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
«Գառնի պատմամշակութային արգելոցում» տեղադրվել են հուշարձանաբեկորների համար նախատեսված առաջին բազալտե պատվանդանները։ Նպատակը հետևյալն է. պահպանել հուշարձանաբեկորները եղանակների փոփոխության հետ պայմանավորված ջերմախոնավային պայմանների փոփոխության արդյունքում տեղի ունեցող քայքայումից։
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...